Օմբուդսմենի նամակը Արդարադատության նախարարին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակ է հղել ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին: Ստորև ներկայացնում ենք նամակը:
Հարգելի պարոն Դանիելյան,
Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 26.01.2010 թ. հանդիպել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանք կրող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված խնդիրներ, որի կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել սրտի և սրտանոթների հետազոտություն (կառոռանոգրաֆիա), ինչը անհնար է կատարել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Խնդրել է` հնարավորության դեպքում հետազոտությունը կատարվի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
Բացի դրանից` դատապարտյալ Ս. Միքայելյանը հայտնել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում ստացված բեկորային վնասվածքի հետևանքով որոշ բեկորներ չեն հեռացվել իր աջ ոտքից, ինչը ուժգին ցավեր է պատճառում իրեն:
Խնդրել է հնարավորության դեպքում կատարել ոտքի վիրահատություն:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ քննարկել դատապարտյալ Ս. Միքայելյանի` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հետազոտություն անցկացնելու, ինչպես նաև հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել լուծելու դատապարտյալ Ս. Միքայելյանի ոտքի վիրահատության հետ կապված խնդիրը:
Հարգանքով` Ա. Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել