HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սասուն Միքայելյանի առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական ակնկալվող վիճակին

Հաշվի առնելով լրատվության առանձին  միջոցներով հրապարակված տեղեկատվությունը` Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հարցումները` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարզաբանում է, որ հունվարի 21-ին և 22-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ս.Միքայելյանը գանգատվել է սրտի և ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ Սասուն Միքայելյանի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս Սասուն Միքայելյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009թ. դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter