Մեդալներ` ՀՀ ՊՆ ծառայողներին և ազատամարտիկներին
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Մաթևոսի Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հունվարի 25-ին Սերժ Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել բանակի օրվա առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: Նրանք պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, Արիության մեդալով և Մարտական ծառայության մեդալով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել