HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ադրբեջանը խախտում է միջազգային պայմանագիրը

Համաձայն Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված 2009թ. հունվարի 1-ի դրությամբ տրամադրված զինված ուժերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության` Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարիներին, կրկին գերազանցում է իր թույլատրելի նշաձողը` տանկերի և հրետանու ենթաբաժիններում: «ԱԳ նախարարությունը տարբեր միջազգային ատյաններում շարունակել է բարձրացնել Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պայմանագրով նախատեսված սովորական սպառազինությունների գերազանցման խնդիրը: Մասնավորապես, ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը Համատեղ խորհրդատվական խմբի նիստերի ընթացքում բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի բացահայտ խախտման փաստերին: Նշյալ խնդիրը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Առաջին կոմիտեի հանդիպումներին, ինչպես նաև արծարծվել է Աթենքում` ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստին»,- նշվում է ՀՀ Արտգործնախարարության 2009 թ. գործունեության հաշվետվության «Սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրներ» մասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter