HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չի ցանկանում անցյալով խոսել Կարեն Կարապետյանի կուսակցական դերակատարման մասին

Կարեն Կարապետյանի հրաժարականը նրա անձնական ցանկությունն է եղել, ինչն ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Սա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի պարզաբանումն է՝ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարի հրաժարականի դիմումի վերաբերյալ:

Պատգամավորի ասելով՝ այս հրաժարականը պայմանավորված չէ որևէ լարվածությամբ, և կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, որից ելնելով՝ Կ. Կարապետյանը նման որոշում կայացներ:

«Կարեն Կարապետյանը՝ որպես մարդ, ընկեր, ՀՀԿ-ի գործադիր անդամ, ունի կազմակերպչական ձիրք, կարողություններ և մեծ դերակատարում: Քանի որ պարոն Կարապետյանը դեռևս որևէ խոսքով հանդես չի եկել իր կուսակցական դերակատարման մասին, չեմ ցանկանում խոսել անցյալով: Սպասենք հետագայում ավելի ընդարձակ պարզաբանմանը»,- ասում է Հովհաննես Սահակյանը:

Մամուլը գրում է, որ վերջին ամիսներին կուսակցական գործունեությամբ աչքի է ընկնում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով գլխավորելու է ՀՀԿ-ի ցուցակը և իրեն արդեն տեսնում է օրենսդիր մարմնում:

Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ է, կուսակցական և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և լինելով մարզերում ու իր աշխատանքային գործունեությունն ավարտելով այդ տարածքում՝ ազատ ժամանակ հանդիպումներ է ունենում նաև կուսակցականների հետ:

«Չեմ կարծում, որ դա պետք է կապել խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետ, հատկապես որ նման հարց կուսակցությունում դրված չէ և չի քննարկվել»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter