Քլորը կարող է լինել ձկերի ոչնչացման պատճառը
«ԷկոԼուր»-ի փոխանցմամբ` հայտնի են դարձել Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման պատճառների ուսումնասիրման առաջին արդյունքները: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել է բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը, ջրի փորձանմուշներում հայտնաբերվել է ակտիվ քլոր, որը կարող էր դառնալ ձկների մահվան պատճառ: Ներկայումս առողջապահության նախարարությունում անցկացվում են ուսումնասիրություններ՝ ձկների մեջ հայտնաբերելու տոքսիկ նյութեր: Տվյալ դեպքին առնչվող բոլոր նյութերը տրամադրվել են Կոտայքի մարզի ոստիկանությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել