HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մովսես Խորենացին ու Թորոս Ռոսլինն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների 2010-2011 թթ. օրացույցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների 2010-2011 թթ. օրացույցում ընդգրկվել են միջնադարյան հայ մեծանուն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ծննդյան 800 (1210-1270) և հայ մատենագրության պատմահայր Մովսես Խորենացու ծննդյան 1600 (410-493) ամյակները: Նախապատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է փոխանցվել հայ ժողովրդի ոչ նյութական ժառանգության մաս կազմող խաչքարի արվեստի և հոգևոր-ծիսական նշանակության մասին ամբողջական փաթեթը, որը պետք է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում: «2009թ. հոկտեմբերին ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 35-րդ նստաշրջանին: Արտգործնախարարը ելույթ ունեցավ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին և անդրադարձավ հուշարձանների պաշտպանության ոլորտում կազմակերպության պարտավորություններին՝ մատնանշելով Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցում շարունակվող անգործությանն ու անտարբերությանը»,- նշվում է ՀՀ Արտգործնախարարության 2009 թ. գործունեության հաշվետվության մեջ: Հաշվետվության «Միջազգային հանրայն կարծիք» բաժնի համաձայն` 2009 թ. ՀՀ նախագահը հարցազրույցներ է տվել BBC հեռուստառադիոընկերությանը, Euronews, PTP և Russia Today հեռուստաընկերություններին և The Wall Street Journal պարբերականին: 2009 թ. Երևանում և արտասահմանյան ուղևորությունների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 40 մամուլի ասուլիսի, ավելի քան 20 հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին: Արտգործնախարարությունը կազմակերպել է շուրջ 100 հարցազրույց աշխարհի առաջատար լրատվամիջոցներին, ելույթներ բազմաթիվ միջազգային համաժողովներում, քաղաքագիտական կենտրոններում: Հայաստանի վերաբերյալ հոդվածներ, հատուկ թողարկումներ և ներդիրներ են հրապարակվել աշխարհի հեղինակավոր պարբերականներում: Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսն իր փետրվարյան համարում ավելի քան 100 էջանոց հատուկ բաժին է նվիրել Հայաստանին: Հոկտեմբերին ֆրանսիական Paris Match պարբերականը Հայաստանի մասին հատուկ ներդիր է հրապարակել` 2.500.000 օրինակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter