
Հունվարի 25-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը գնահատեց որպես չբանակցային: «Այն գործընթացը, որին չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը, չի կարող համարվել բանակցային եւ սա հերթական չբանակցային հանդիպումն էր»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հավատարիմ մնալով «Ժառանգության» այն դիրքորոշմանը, որ արցախյան հիմնահարցում որպես բանակցային կողմ պետք է հանդես գա ԼՂՀ-ն` ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ազատ են իրենց քաղաքական գործունեության մեջ կամ այլ երկրներ այցելելու եւ իրար հանդիպելու հարցում, բայց որեւէ ակնկալիքներ ես չունեմ այդ հանդիպումներից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել