HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Իսկ դուք մոռացե՞լ եք Թուրքիայում ապրող հայերի մասին»

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների չընդունման դեպքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կլարվեն, սակայն ագրեսիայի չեն վերածվի: «Իսկ դուք մոռացե՞լ եք Թուրքիայում ապրող հայերի մասին»,- Սահակյանին Գորբաչովի խոսքերով հակադարձեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Գորբաչովը Բաքվի ջարդերից առաջ ասել է. «Մոռացե՞լ եք Բաքվում ապրող այն 200 հազար հայերի մասին»: Իսկ հիմա դուք մոռացե՞լ եք այն տասնյակ հազարավոր հայերի մասին, որոնք Թուրքիայում են ապրում, կամ այն տասնյակ մարդկանց բիզնեսների մասին, որոնք այս տարիների ընթացքում ազատ գործունեություն են ծավալել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter