HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Այս ամենի միակ դրական կողմը խաղաղությունն է»

«Անփոփոխ է մնում այն քաղաքականությունը, որը Հայաստանը որդեգրել է ի սկզբանե, եւ որը ես միշտ գնահատել եմ նահանջողական: Մենք մնում ենք այն տարօրինակ եւ հեղհեղուկ սկզբունքների շրջանակներում, այն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգություն, ինքնորոշման իրավունք: Այս մեկը ընդհանրապես զավեշտալի է, որովհետեւ ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքներից է, եւ որեւէ պետության կողմից դրա չճանաչելը որեւէ բան չի նշանակում»,- կարծում է Լարիսա Ալավերդյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին չեն բավարարում արցախյան հիմնահարցում տարվող Հայաստանի դիվանագիտական աշխատանքները, բայց այնուամենայնիվ, նա կողմ է, որ բանակցությունները շարունակվեն: «Այս ամենի դրական կողմն այն է, որ քանի շարունակվում է այս գործընթացը, բոլորս հույս ունենք, որ պատերազմ չի սկսվելու: Եվ եթե կողմերից որեւէ մեկը փորձի զենքի ուժով հարցը լուծել, ապա կդատապարտվի»,- ասաց պատգամավորը: Հունվարի 25-ին կայացած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումը Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դրական է գնահատում. «Չնայած այդ հանդիպման ընթացքում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, բայց եղավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունը, որ իրենք եկել են համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ պետք է մասնակցի բանակցություններին»: Իսկ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այն հայտարարությունը, որ եթե հանրապետությունը ռազմական ուժ է կիրառում խնդրի լուծման համար, ապա նրա տարածքային ամբողջականության իրավունքը կասկածի տակ է դրվում: «Այս խնդիրը շատ ավելի կոշտ է դրվել: Սա հզոր հայտարարություն է Ռուսաստանի կողմից` ի դեմս Լավրովի»,- կարծում է ընդդիմադիր պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter