HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Բոստանջյան. «Գնացեք աթար վառեք»

«2008-ի հետ համեմատությամբ, դոլարի հարաբերությամբ անկումը, որն ապրեց մեր երկիրը, կազմում է 32 տոկոս»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բարգրատ Ասատրյանը: Ամփոփելով անցյալ տարին` նա ասաց, որ իրականություն դարձան ամենավատ սպասելիքները: Բագրատ Ասատրյանի հետ համամիտ չէ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը: Նա կարծում է, որ ընդդիմություն-իշխանություն պայքարի ընթացքում ընդդիմությունն անընդհատ պիտի ասի` շատ վատ է, իշխանությունը` հակառակը: Խոսելով գազի գնի թանկացման մասին` Բագրատ Ասատրյանն ասաց. «Ամբողջ աշխարհում գազի գինը նվազում է , Հայասատանում ` թանկանում: 1000 խմ գազը մոտ 200 դոլարի մակարդակի է: Հայասատանում, որը շատ քիչ տարածքով է բաժանվում գազի հիմնական աղբյուրից, գազի գինը գնալով աճում է: Գազը ստանում ենք ռուսական ընկերությունից, որն արտոնյալ պայմաններով գազ է ստանում եւ վաճառում մեր բնակչությանը կրկնակի գնով: Այս խնդիրը մեր իշխանությունների խնդիրն է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով պետք է միջոցներ ձեռնարկի»: Նրա խոսքով` հայկական կողմը զիջեց իր 30 տոկոս բաժնեմասն արտոնյալ գներով գազ ստանալու համար, սակայն դրանից օգտվեցին անհատները, իսկ հասարակությունը կորցրեց արժեքավոր գույքի զգալի մասը: Վարդան Բոստանջյանը, սակայն, համաձայն չէ այս կարծիքի հետ. «Մարդկությունն իր գոյավորման օրվանից ոչ մի անգամ գազ չի վառել: ՀՀ-ում բոլորն ուզում են գազ վառել: Գնացեք աթար վառեք: Սա միայն գազին չի վերաբերում: Սա վերաբերում է այն ստրատեգիական կարեւոր ռեսուրսներին, որոնք Հայաստանը չունի»: Պատգամավորը կարծում է, որ  դրանք առաջին հերթին պետք է հայթայթել, ապա կարողանալ պահել: Ըստ նրա` փոքր սենյակում հեշտ է խոսելը, գնալ ու համարյա անվաճար ստանալու մասին խոսքեր շռայլելը, սակայն դրանք իրագործելը` դժվար. «Մենք երկար ժամանակ գազը ձեռք ենք բերել արտոնյալ գներով: Բացի դրանից` իշխանությունը համագործակցում է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կարող են ցույց տալ լավ ճանապարհ` անկախ նրանց քաղաքական պատկանելությունից»: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ ունեն տնտեսագետները 2010-ի վերաբերյալ` Բագրատ Ասատրյանն ասաց. «Նախորդ տարիներին արված իմ գնահատականը, թե 1-2 տոկոս անկում կապրենք, կավելանա եւս 2 տոկոսով, ինչը զգալի կլինի հատկապես գյուղատնտեսության բնագավառում»: Իսկ Վարդան Բոստանջյանը լավատես է. «Տնտեսական աճ անպայման կլինի. 1-2 տոկոսով: Հիշեք եւ համեմատեք` տնտեսության մեջ աճ է արձանագրվելու, մենք զարգացման ճանապարհին ենք»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter