HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Նռանյան. «Սա կլինի վերջին քայլը կառավարության կողմից` պետությունը վերջնականապես սնանկ դարձնելու»

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել վերջին բարեփոխումների վրա, որ պատրաստվում է իրականացնել կառավարությունը 2010-ին: Խոսքը կենսաթոշակային բարեփոխումների մասին է: Սա կլինի վերջին քայլը կառավարության կողմից` պետությունը վերջնականապես տասնամյակներով հետ գցելու և սնանկ դարձնելու»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը:

Վերջինի կարծիքով` սա վերաբերում է բոլոր քաղաքացիների, ընդհանրապես` երկրի ապագային: «Կենսաթոշակային բարեփոխումները, որ պատրաստվում է անցկացնել քաղաքական մեծամասնությունը, ամենամեծ հարվածն է լինելու Հայաստանի համար: Միշտ ասում են` թալանեցին, քանդեցին և այլն, բայց այս պրոյեկտն ավելի հզոր է լինելու, քան իրականացված բոլոր վատ տնտեսական պրոյեկտները միասին վերցրած: Դրանից հետո մենք բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց նա:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին հրապարակված նյութեր կան, և խնդրեց նայել, թե ինչ գաղափարախոսություն է դրված դրանցում, «որպեսզի ինքներդ հասկանաք, թե ինչ է դա: Ես չեմ կիսում այն կարծիքը, թե դա մեզ կործանման է տանելու: Ավելին, կա նաև այլ երկրների փորձը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter