Աղասի Աբրահամյանի գործով ձերբակալված երկու սպաները կալանավորվել են
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 9-ին բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալված երկու սպաների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել