Սատկած ձկների մասին նյութերը ուղարկվել են ոստիկանություն
Հունվարի 23-ին «Հետքը» Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչութանը տեղեկացրել էր Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման մասին: Նույն օրը Կոտայքի ՏԲ-ի աշխատակիցները եղել են նշված վայրում և տեղում կատարել գետի ջրի նմուշառում, որն էլ ուղարկվել է ԲՊՏ Կենտրոնական լաբորատորիա անալիտիկ հետազոտության:
ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հետազոտությունից պարզվել է, որ նմուշառված ջրում առկա է ակտիվ քլոր, որը կարող էր պատճառ հանդիսանալ ձկների և այլ ջրային կենդանիների մասսայական ոչնչացմանը: Նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, համապատասխան ընթացք տալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել