HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սակագներ` երեք ընկերությունների համար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` այսօրվա երկրորդ նիստում քննարկվել են «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-երի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է. 1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 172,2 դրամ սակագին` ներառյալ ԱԱՀ-ն: 2. «Լոռի-ջրմուղկոյուղի » փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման   համար 180,98 դրամ սակագին` ներառյալ ԱԱՀ-ն: 3. «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման   համար 202,63 դրամ սակագին` ներառյալ ԱԱՀ-ն: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն այս տարվա ապրիլի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter