HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն»-ի աշխատակիցը թմրանյութ է իրացրել ցմահ դատապարտվածին

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից թմրամիջոցների ապօրինի  իրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Բարսեղյանն անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի ձեռք է բերել զգալի չափի` 5-ական գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանք իրացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ա. Թորոսյանին, որի դիմաց  ստացել է 22 հազար դրամ: 2009 թ. նոյեմբերին  Գ. Բարսեղյանը կրկին անգամ ապօրինի ձեռք է բերել ու պահել  խոշոր չափի` 0.0186 գրամ քաշով  բուպրենորֆին, 0.402 գրամ քաշով ացետիլացված ափիոն եւ 1.983 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները նոյեմբերի 25-ին նա թաքցրել է համազգեստի փողկապի մեջ եւ Ա. Թորոսյանին իրացնելու նպատակով  փորձել է փոխադրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածք: Սակայն ԱԱԾ աշխատակիցները նույն պահին դրանք նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են: Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդմամբ` Բարսեղյանի և Թորոսյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter