HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է զինված ուժերի վերակազմավորման 18-ամյակը

18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության գրավականը: Այսօր արդեն կարելի է հպարտությամբ արձանագրել, որ զինված ուժերում առկա են էական փոփոխություններ բոլոր ուղղություններում, և վստահ եմ, որ ոլորտի շարունակական բնույթ կրող բարեփոխումները լիարժեքորեն կապահովեն հայ զինվորի արժանապատիվ ծառայությունը, բարեկեցությունն ու մարտունակությունը: Շնորհավորում եմ  ՀՀ Զինված Ուժերի ողջ անձնակազմին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթում եմ քաջ առողջություն, անկոտրուն կամք և  նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter