HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Իշխանությանը ձեռնտո՞ւ է Փաշինյանի հայցի բավարարումը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համարը. «Ըստ էության հայտարարում են, որ Հայաստանում սահմանադրական կարգ գոյություն չունի, այսուհետեւ իմաստ չունի Սերժ Սարգսյանի հետ խոսելու, որովհետեւ Սահմանադրական դատարանը առանց Սարգսյանի դաբրոյի որոշումներ չի կայացնում»,- նշեց քաղաքագետը: Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի` 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննարկումը եւ օբյեկտիվ որոշումը Սահմանադրական դատարանին հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ապացուցելու, որ մեր դատական իշխանությունն ինքնուրույն եւ անկախ է: Արդյո՞ք այս իրավիճակում ՀՀ իշխանությանը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարումը. պատասխանելով «Հետքի» հարցին` Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Սահմանադրական դատարանին իջեցված է քաղաքական պատվեր` հայցը մերժել, դրա վրա ոչ ոք չի կասկածում: Փաշինյանի հայցի բավարարումը ձեռնտու է մեր պետությանը, եթե իշխանությունները իրենց շահը դիտում են երկրի շահերի շրջանակներում, եթե չեն հակադրում, ապա դա ձեռնտու է նաեւ նրանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter