Ըստ քաղաքագետի` Հայոց բանակի «թիկունքը» ամուր չէ
«Բանակը ուժեղ է այն երկրներում, որտեղ ուժեղ են քաղաքացիական ինստիտուտները, որովհետեւ բանակն ուժեղ է նաեւ իր թիկունքով, այդ թիկունքը քաղաքացիական ինստիտուտներն են»,- ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` լրագրողներին շնորհավորելով Հայոց բանակի 18-ամյակի առթիվ:
Վերաձեւակերպելով հայտնի խոսքը` նա ասաց, որ ով չի փառաբանում սեփական երկրի բանակը, ստիպված կլինի վաղը փառաբանել օտար երկրների բանակներին: «Մենք այս ճշմարտությանը հավատարիմ ենք եւ համազգային բերկրանք ենք ապրում այս օրը»:
Հմայակ Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ մեր բանակի «թիկունքը» ամուր չէ, խարխուլ է, քանի որ պաշտոնապես թիվ 10 ընտրատարածքում ընտրություններին մասնակցեցին ըտրողների մոտ 25 տոկոսը. «Իսկ իրականում ընտրություններին մասնակցել են միայն այն մարդիկ, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին»,- ասաց քաղաքագետը:
Հմայակ Հովհաննիսյանը ողբերգություն համարեց այն, որ իշխանության ներկայացուցիչները ուրախությամբ են նշում, թե ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից եւ չի ցանկանում մասնակցել ընտրություններին:
«Ինչպե՞ս կարող է անհայտ մեկը ընտրություններում հաղթել ընդդիմադիր ամենախոշոր թերթի խմբագրին»,- հարցնում է Հմայակ Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել