
Մեկնաբանելով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Իրան` քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն այսօր ասաց. «Իրանի հետ բացահայտ շփումների միջոցով սեփական ճանապարհը դեպի Հայաստանի ակտիվ քաղաքականություն հարթելը նպաստավոր չէ, եւ Ռոբերտ Քոչարյանը որպես փորձառու քաղաքական գործիչ դա գիտի, այնպես որ նրա այցը Իրան չի նշանակում, թե նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն»:
«Հնարավոր է, որ գիտակցելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր սառեցումը` Քոչարյանը փորձում է զարկ տալ հայ-իրանական հարաբերություններին` դիտելով այդ հարաբերությունների խորացումը որպես հնարավորություն` չեզոքացնելու ճնշումները ղարաբաղյան հարցում շուտափույթ լուծում տալու համար: Իսկ որ այդ ճնշումը կա, դա պարզից էլ պարզ է»,- կարծում է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահն է եւ սերտ կապեր ունի ԼՂՀ ներկայիս իշխանության հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել