HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է մի խումբ զինծառայողների

Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,  իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում: Ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել  պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգեւատրվածներին Հայկական բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության կառավարական  պարգեւների ու բարձրագույն զինվորական կոչումների արժանանալու կապակցությամբ` նախագահ Սարգսյանն ասել է. «Այս պարգեւներով մեր երկիրն ու ժողովուրդը իր գնահատականն ու վերաբերմունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն` ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվիրական գործին£ Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր արձանագրած հաջողությունների համար, իսկ ձեր հաջողություններով մեր երկիրը դառնում է ավելի ամուր թե' առարկայորեն, թե' հոգեբանորեն, թե' քաղաքականապես: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու բնականոն աշխատանք եւ իհարկե,  Հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացում, ինչը կախված է նաեւ ձեր ամենօրյա աշխատանքի որակից ու ծավալից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter