HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ազգերի ինքնորոշման իրավունքը վեր է տարածքային ամբողջականության իրավունքից»

«Միացյալ Ազգերի Կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների մեծամասնությունը ժամանակին առաջացել է` հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, ՄԱԿ-ի կանոնադրությունում չկա հիշատակում տարածքային ամբողջականության վերաբերյալ: Տարածքային ամբողջականությունը որպես միջազգային իրավունքի սկզբունք ամրագրվեց Հելսինկյան համաձայնագրում 1975 թվականին` Խորհրդային Միության ցանկությամբ»,- հիշեցնում է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Արեւմուտքը Խորհրդային Միությանն առաջարկել է ընդունել հումանիտար սկզբունքների փաթեթը, փոխարենը` վերջինս Հելսինկյան համաձայնագրում ամրագրել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որպեսզի վերջնականապես հաստատի 2-րդ համաշխարհային պատերզամից հետո ստեղծված աշխարհակարգը: «Եւ հիմա այդ սկզբունքը մի հարթակի վրա է դրվում ազգերի ինքնորոշման իրավունքի հետ, որը միջազգային իրավունքի սրբության սրբոցն է: Ավելին` Ադրբեջանը պնդում է, թե տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի բարձր է, իսկ մենք ձեն չենք հանում: Սա ցույց է տալիս, որ մենք խորամուխ չենք եղել միջազգային իրավունքի հարցերում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter