HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ավելի շուտ պատգամավորության թեկնածու կդառնա, քան ամուսին

«2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ես խոստացել էի, որ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ լինելու առաջին իսկ հնարավորության դեպքում առաջադրվելու եմ, որպեսզի ընտրողները իմ` խորհրդարանում լինել-չլինելու վերաբերյալ իրենց կամքն արտահայտեն: Ես իրավունք չունեմ դրժելու իմ խոստումը»,- այսօր հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի նա առաջադրվել էր թիվ 10 ընտրատեղամասում որպես պագամավորության թեկնածու, սակայն ինքնաբացարկ էր հայտնել` Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Սակայն եւս մեկ հնարավորության դեպքում դարձյալ պատրաստվում է առաջադրվել: Լրագրողների այն հարցին, թե ինչու չեք ամուսնանում, քաղաքագետը պատասխանեց. «Խոստանում եմ, որ Ղարաբաղի հարցը լուծվի, ձեր մտահոգություններին կընդառաջեմ»: Սրան ի պատասխան լսվեց արձագանքը. «Փաստորեն` չեք ամուսնանալու»: Քաղաքագետը չի շտապում ամուսին դառնալ. «Շոպենհաուերն ասում էր, ով չի սիրում մենակությունը, նա չի սիրում ազատությունը: Ես երբեք մենակ չեմ, իմ մտքերի հետ եմ: Տղամարդու համար երբեք ուշ չէ, այնպես որ մի շտապեք»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter