HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հերթը հասավ նաեւ Քաշաթաղի հյուսիսային թեւի բնակիչներին

Քաշաթաղի հյուսիսային թեւում միշտ էլ տրանսպորտի խնդիրն առաջնային էր. մարդիկ շրջկենտրոն` Բերձոր հասնելու համար մեքենա պետք է վարձեին, կամ էլ  պետք է ծանոթ-բարեկամի մեքենայից օգտվեին: Մի որոշ ժամանակահատված մի քանի գյուղեր մեկ ավտոբուս էր սպասարկում. պետությունը դոտացիա էր տրամադրում այդ երթուղու սպասարկման համար, սակայն շատ կարճ տեւեց,իսկ ուղեւորավարձը չէր փակում առանց դոտացիայի աշխատող մեքենայի ծախսերը (ճանապարհներն էլ ոչ բարվոք վիճակում էին), դրա համար էլ դադարեցվեց ուղեւորափոխադրումը: Այս ամենի արդյունքում տրանսպորտային կապի խնդիրը դարձյալ առաջնայինների շարքում հայտնվեց: Այժմ այդ հարցը կարծես թե լուծում է ստանում. անցյալ տարվա վերջին Ղարաբաղ ներկրված 4 նոր ավտոբուսներից մեկն էլ արդեն սպասարկում է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի մի քանի գյուղերի բնակիչներին: Ինչպես «Հետքին» հայտնեց կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանը, շաբաթական երկու անգամ ավտոբուսը ուղեւորափոխադրումներ է իրականացնում Եզնագոմեր-Բերձոր երթուղով, որն արդեն գործում է անցած շաբաթվանից: Ըստ տրանսպորտի բաժնի պետի` այս երթուղու հաշվարկային ուղեւորավարձը կազմում է 1300 դրամ, սակայն ուղեւորավարձը սահմանվել է 600 դրամ: Ուեւորավարձի նման ցածր լինելը կապված է պետության կողմից հատկացվող դոտացիայի հետ: Տիգրան Գաբրիելյանի  հավաստմամբ` նշված երթուղին շրջանի հյուսիսային թեւում միակը չէ. շուտով կգործի նաեւ Շալուա-Բերձոր երթուղին: Հանրապետություն ներկրված ավտոբուսներից մեկն էլ սպասարկում է Ստեփանակերտ-Քարվաճառ երթուղին: Այստեղ հաշվարկային ուղեւորավարձը 1900 դրամ է կազմում, սակայն սահմանվածը` 1200 դրամ: Մինչ այս երթուղու հաստատումը Քարվաճառ գնացող ՈւԱԶ մեքենայի ուղեւորավարձը կազմում էր 2000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter