HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Աշխատանք փնտրողների թիվն աճել է 1.7 տոկոսով

Արցախում աշխատանք փնտրող մարդկանց թիվը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3751 մարդ: Վիճակագրական տվյալներով` այդ անձանց թիվը 2008 թ. համեմատ աճել է 1,7 տոկոսով: Գործազուրկների մեծ մասը` 92,5 տոկոսը, կանայք են: ԼՂՀ սոցապնախարար Նարինե Ասծատրյանի խոսքերով` չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, 2009 թ. հանրապետությունում բացվել է ավելի քան 1500 աշխատատեղ, իսկ գործատուների հետ համագործակցության շնորհիվ 2009-ին աշխատանքի է տեղավորվել 165 մարդ, որից 142-ը` գործազուրկ: Նախարարի տեղեկացմամբ` նախարարության աշխատանքի պետական տեսչությունում քաղաքացիներից ստացվել է 40-ից ավելի դիմում-բողոք` աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների վերաբերյալ: Տեսչական աշխատանքների ընթացքում 2009 թ. վերականգնվել է շուրջ 2 մլն դրամի չափով արձակման նպաստ, 30,5 մլն դրամ ընդհանուր գումարով աշխատողների չհաշվարկված աշխատավարձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter