Մասնակցել է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, որն անցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի, Միացյալ թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հովանու ներքո եւ մասնակցությամբ: Խորհրդաժողովին ներկա են եղել շուրջ 70 երկրների արտգործնախարարներ եւ 10 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն, որով վերահաստատել են միջազգային հանրության պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության եւ ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Երախտագիտություն են հայտնել այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են բերում Աֆղանստանի խնդիրների լուծմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել