HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաները` ձյան մեջ

Երեկ, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ձյան տակ ավտոմեքենաներ են մնացել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների ուժերով ձյան տակից դուրս է բերվել 3 մարդատար ավտոմեքենա: Ժամը 23.30-ի դրությամբ ճանապարհը մաքրվել է ձնից, սակայն ցածր տեսանելիության պատճառով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից երթեւեկությունն արգելվել է: Խցանման մեջ գտնվող երկու տասնյակ ավտոմեքենաների վարորդներ ու ուղեւորներ տեղափոխվել են Գորիս քաղաքի հյուրանոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter