
«Խոսքի իրավունքը»՝ սերիալի սցենարիստին. «Կանանց ծեծելու ամենօրյա չափաբաժինը հանեք»
«Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի գրեթե ամեն սերիայում տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Ճիշտ կլինի ասել՝ տղամարդիկ, որովհետև մեկի փոխարեն նրանք չորսն են: Դրական կերպար ներկայացող անձը ևս հարվածեց կնոջը:
Հարվածողները և հարվածվողները տարիքային սահմանափակում չունեն, իսկ բռնություն կիրառելու պահին այդ տղամարդկանց հայացքները անհարիր են եթերային գեղագիտությանը:
Եվ առհասարակ, կնոջը հարվածելը արդարացում չունի անգամ իրենց սցենարային լուծումներում, կյանքի պարագաների մասին չենք խոսում: Զայրացնում է նաև հարվածների հաճախականությունը: Ամեն սերիայում կանայք ծեծվում են:
«Խոսքի իրավունքը» իր և իրեն նամակ գրած անձանց անունից հորդորում է սերիալի սցենարիստին վերանայել և հանել կանանց դեմ բռնության արատավոր երևույթը, որը հասել է մեծ չափերի:
«Խոսքի իրավունք» միավորում
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել