Խեղդամահ է արել սկեսուրին
Հունվարի 25-ին` ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ձորագյուղի բնակչուհի, 1939 թ. ծնված Թամարիկ Պողոսյանն անասնագոմում ինքնասպանություն է գործել` հակի թելով կախվելու միջոցով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.30-ի սահմաններում, 1979 թ. ծնված Կարինե Հովհաննիսյանը տանը կից անասնագոմում «կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ» ձեռքերով խեղդամահ է արել իր սկեսուր Թամարիկ Պողոսյանին:
Կարինե Հովհաննիսյանը ձերբակալված է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել