Դանակահարել ու սպանել է
Հունվարի 26-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արթիկի մարզադաշտում տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1989 թ. ծնված Վահագ Վարագյանի դիակը` իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի աջ դռան մոտ:
Արտաքին զննությամբ դիակի գլխի մասում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը պարզվել է, որ Վարագյանին դանակահարել ու սպանել է 1981 թ. ծնված Ֆելիքս Չարչյանը:
Դանակն առգրավված է:
Ֆելիքս Չարչյանը ձերբակալված է:
Դեպքի մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել