HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հյուրն է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը

Վարդգես Հովակիմյանին  ուղղված Ձեր հարցերը տեղադրեք մեկնաբանությունների դաշտում: Վարդգես Հովակիմյանը  ծնվել է 1955թ. հունվարի 27-ին Արտաշատ քաղաքում: 1962-1972թթ. սովորել եւ ավարտել է Արտաշատ քաղաքի Հ. Թումանյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցը:1973-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1973թ. ընդունվել եւ 1981թ. ավարտել է Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ ապրանքագետ է: 1972-1986թթ. աշխատել է շրջանային սպառողական կոոպերացիայում. Սկզբում որպես բանվոր, այնուհետեւ որպես ապրանքագետ, ապա` ավագ ապրանքագետ: 1986-1998թթ. աշխատել է Հայսպառմիության նյութատեխնիկական մատակարար եւ ժողովրդական սպառման ապրանքային բազայի դիրեկտոր: 1998-2001թթ. ընտրվել եւ աշխատել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի քաղաքապետ: 2001-2002թթ  աշխատել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: 2002-2008թթ. աշխատել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար: 2008թ. հունիսի 12-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ: 1999 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է ունի 3 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter