HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Առավոտն» ընդդեմ Շիրակի մարզպետարանի

Վարչական դատարանի Գյումրու նստավայրում այսօր սկսվեց «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Շիրակի մարզպետարանի քաղաքացիական գործի նախնական դատավարության փուլը: 2008թ-ի օգոստոսին «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը Տարածքային նախարարության կայքէջում տեղադրված [email protected] էլէկտրոնային հասցեով հարցում է ուղարկել Շիրակի մարզպետարան, ակնկալելով պատասխան 5-օրյա ժամկետում:

«Առավոտ»-ին հեաքրքրում էր, թե պետական բյուջեից Շիրակի մարզպետարանին նախատեսված գումարները ինչ նպատակներով են ծախսվել, եւ որ թվականին, որքան է եղել: Մեկ ամսյա ժամկետում չստանալով որեւէ տեսակի պատասխան, Արամ Զաքարյանը փորձել է պարզել պատճառները եւ Շիրակի մարզպետարանից ստացել հետեւյալ պատասխանը, որ տվյալ էլէկտրոնային հասցեն մեկ տարի է չի գործում եւ իրենք նամակ «Առավոտ» թերթի խմբագրությունից չեն ստացել: 2009թ-ի նոյեմբերի 18-ին խմբագրույթունը հայցով դիմել է դատարան, որտեղ նշվել է, որ խախտվել է լրագրողի տեղեկատվությւոն ստանալու իրավունքը եւ պահանջել անգործունակ ճանաչել Շիրակի մարզպետին: Դատավարության նախնական փուլի ժամանակ «Առավոտ» թերթի խմբագրության շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը, ասաց, որ ինքն այսօր առավոտ նշված հասցեով ոջույներ է ուղղարկել Շիրակի մարզպետարանին եւ այդ նամակը գնացել է:

«Եթե հասցեն չի գործում, ապա ես պիտի պատասխան ստանայի, որ այդպիսի հասցե գոյություն չունի,-պարզաբանեց փաստաբանը,-իսկ այդպիսի պատասխան չի եղել, որն էլ ապացուցում է, որ հասցեն գործող է»: Շիրակի մարզպետարանի շահերը ներկայացնող Սամվել Գրիգորյանը հարցադրմանը պատասխանեց, որ դա վիրտուալ հասցե է, այն իրենց տրամադրել է նախարարությունը եւ այն որպես էլեկտրոնային հասցե երբեք չի ծառայել մարզպետարանի համար: Որպեսզի առաջ քաշված հարցերին հնարավորինս տրվեն լիարժեք պատասխաններ, Կարեն Մեժլումյանը միջնորդեց որպես վկա հրավիրել լրագրող Արամ Զաքարյանին եւ դատարանի դահլիճում ստեղծել հնարավորություն, այսինքն երկու համակարգիչների առկայություն ապահովել եւ ինտերնետ կապ, որպեսզի տեղում տվյալ հասցեին նամակ ուղարկելով կարողանան ապացուցել, գործում է այն, թե ոչ: Դատավոր Էդիկ Նահապետյանը բավարարեց միջնորդությունը եւ փորձաքննությունը նշանակեց հաջորդ դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter