Հայտարարություն
2005թ. սեպտեմբեր ամսից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Փի-Էյչ Ինթերնեշնլը ներկայացնում են Համայնքային կապեր ծրագիրը Հայաստանում և նախաձեռնում մասնակիցների ընտրության գործընթացը` Միացյալ Նահանգներ վերապատրաստման ուղարկելու նպատակով: “Հետաքննական լրագրություն” մասնագիտական թեմայով կընտրվեն այդ ոլորտը ներկայացնող ութ մասնագետներ, հիմնականում Հայաստանի պետական և մասնավոր ԶԼՄ-ների, լրատվական ասոցիացիաների, միությունների, մամուլի ակումբների ներկայացուցիչներ:
Թեկնածուների ընտրությունը կկատարվի բաց մրցակցության հիմունքով: Վերապատրաստումը կտևի երեք շաբաթ: Ծրագրի հիմնական նպատակն է` ապահովել մասնագիտական և մշակութային փոխանակում Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնագետների միջև: Փոխանակման ընթացքում հայ մասնակիցները կապրեն ԱՄՆ-ում ընտրված հյուրընկալող ընտանիքներում: Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, բացի նրանցից, որոնք կապված են անձնագրի կամ Հայաստանի սահմաններում կատարված շրջագայությունների հետ:
Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները կանցկացվեն հայերեն լեզվով, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և վերընտրող հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն բժշկական հետազոտության, որը կկազմակերպվի Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից:
Ընդհանուր պահանջներ`
* Լինել Հայաստանի քաղաքացի
* Նախկինում J1 վիզայով ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորված այլ վերապատրաստման կամ փոխանակման ծրագրով ԱՄՆ մեկնած լինելու դեպքում բավարարել երկու տարի երկրից դուրս չգալու պայմանը
* Պատրաստ լինել ապրել ամերիկյան ընտանիքում
* Անգլերենի իմացությունը պարտադիր չէ:
Հատուկ պահանջներ`
* Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ ԶԼՄ-ներում, նախընտրելի է որպես հետաքննող լրագրող
* Տեսական լուրջ գիտելիքներ ու պատկերացում հետաքննական լրագրության ոլորտի և Հայաստանում այդ ոլորտի առանձնահատուկ կարիքների մասին
* Դրական արդյունքներ հետաքննական լրագրության ոլորտին առնչվող աշխատանքում և այդ անհատական արդյունքները պատշաճ կերպով ներկայացնելու կարողություն
* ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հետագա հինգ տարիների ընթացքում իրենց գործունեությունն այդ ոլորտում շարունակելու պլաններ
* Առաջնորդի հմտություններ, ցանկություն և հնարավորություն` կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ գործընկերների համար
Դիմում- հայտին կից խնդրվում է ներկայացնել`
* սեփական հետաքննական աշխատանքի օրինակ (թերթի հոդված, տեսա-ձայնային նյութեր, ինտերնետային հղումներ, և այլն)- ցանկալի է, բայց ոչ պարտադիր
* մեկ կամ երկու հետաքննական աշխատանքի նախագիծ, որ պլանավորում եք իրականացնել մոտ ապագայում (առավելագույնը 2 էջի սահմաններում):
Ծրագրի ներկայացումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 5-ին, ժ. 13:00-ին, Հայաստանի ժուռնալիստների միության շենքում (Երևան, Պուշկինի փող. 3ա):
Ծրագրի դիմում-հայտը կարող եք գտնել Համայնքային կապեր ծրագրի կայքում www.ccarmenia.am կամ վերցնել Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղի գրասենյակից (Երևան, 0015, Պարոնյան փող. 8/8):
Մրցույթին մասնակցելու համար`
ԼՐԱՑՐԵՔ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԵՔ ՄԻՆՉԵՎ 2010 թ. ՓԵՏՐՎԱՐԻ 22-ը, ժ.18:00
ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ`
Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
ՀՀ, Երևան 0015, Պարոնյան փող. 8/8
Հեռ.` (374 10) 53-67-83, 53-82-57, 53-86-76
Համայնքային կապեր ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` զանգահարելով Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղ, ծրագրի ղեկավար` Նունե Ամիրյանին (093 42 24 31) կամ ծրագրի կոորդինատոր` Քրիստինե Ճգնավորյանին (094 41 42 35):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել