«Մեր դրախտի զենքը հաղթեց ադրբեջանական դժոխքին»
«Կյանքը պայքար է, պայքարը պահանջում է զենք: Նամարդ է, ով զենքը վերցնում է դժոխքից: Մեր դրախտի զենքը հաղթեց ադրբեջանական դժոխքին»,- այսօրվա ասուլիսին նշեց Գագիկ Գինոսյանը: Ըստ նրա` հայ և ադրբեջանցի զինվորների տարբերությունը ոգու և գաղափարախոսության մեջ է. «Շատ ավելի լավ կլիներ, որ մեր ազգային հերոսների շարքը ավելի մեծ լիներ, որովհետև այսօր բանակի կայացումը այն տղաների շնորհքն է, ովքեր մեզ հետ չեն»:
«Հայ զինվորը բարձր է ադրբեջանցի զինվորից, որովհետև նա ավելի գրագետ է, ավելի արագ է մտածում, կազմակերպված է, աշխատասեր և դիմացկուն: Գլխավոր խնդիրը քաղաքական է: Հայ զինվորը միշտ էլ կհաղթի, եթե ունենա քաղաքական հստակ համակարգ: Մի հայ զինվոր 3 ադրբեջանցի արժե, բայց իհարկե ամեն ինչ գալիս է քաղաքական վիճակից»,- նշեց ազատամարտիկ Հայկ Բալանյանը:
Ազատամարտիկները հիշեցին իրենց մարտական տարիները. «Ադրբեջանցիների մոտ կար ներքին անհամոզվածություն, իսկ հայ զինվորին ուժ էր տալիս հարազատ հողը»: Ազատամարտիկները պատմում էին, որ ադրբեջանցիները շատ շուտ են խուճապի մատնվում, կորստի դեպքում շատ անգամ լսելի է լացուկոծը, շրջապատման վտանգից ևս նրանց մոտ խուճապ է սկսվում:
Պատերազմի ժամանակ ռազմական մասնագետներ չկային, հիմնականում կամավորներ էին, ովքեր ընտրում էին իրենցից արագ կողմնորոշվողներին, և հենց ընտրվածներն էլ դառնում էին հրամանատարներ: «Խնդրում էինք զինկոմիսարիատներից տալ ցուցակները, և զորացրված սպաներին կանչում էին, որ իրենց օգնեն: Սկզբից քչերը եկան, հրավիրում էինք 100 հոգու, գալիս էր 2 կամ 3 հոգի»,- պատմում է ՀՀ առաջին ռազմական խորհրդի անդամ,«Արաբկիր» երկրապահ ջոկատի հիմնադիրներից Գևորգ Տեր-Գևորգյանցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել