HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն ամփոփում է 2009 թ. կատարած աշխատանքները

2009 թ. ընթացքում ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 198 քրեական գործ 2010 թվականի հունվարի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թ. կատարած աշխատանքները: Նախորդ տարվա աշխատանքների ու բացթողումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ՀՔԾ պետ Ա.Միրզոյանը: Ըստ 2009 թ. ընթացքում ՀՀ ՀՔԾ կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքի` 2009 թ. ընթացքում ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 198 քրեական գործ, որից 27-ը փոխանցվել է 2008 թվականից, 90-ը հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 76-ը ստացվել է այլ մարմիններից, իսկ 5-ը վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից: Վարույթում քննված քրեական գործերից 65-ը եղել է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ, 26-ը` սեփականության դեմ ուղղված, 22-ը` կյանքի և առողջության դեմ ուղղված, 18-ը` բնակչության առողջության դեմ ուղղված, 17-ը` հասարակական անվտանգության դեմ ուղղված, 13-ական` մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների և կառավարության կարգի դեմ ուղղված, 7-ը` հասարակական կարգի դեմ ուղղված, 6-ը` արդարադատության դեմ ուղղված, 5-ական` անձի ազատության, պատվի և արժանապատվության, տնտեսական գործունեության դեմ ուղղված, 1-ը` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված: Հաշվետու ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 71 քրեական գործ` 125 անձի, նրանց  թվում` դատաիրավապահ մարմինների 61 աշխատակցի վերաբերյալ: 71 քրեական գործից լսվել` դատաքննությամբ ավարտվել է 44-ը` 73 անձի նկատմամբ, որոնցից 41-ով` 70 անձի նկատմամբ, կայացվել է դատավճիռ: 3 քրեական գործի (3 անձի նկատմամբ) վարույթը կարճվել է` ՀՀ քր. դատ. օր-ի 35 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` կողմերի հաշտվելու պատճառով: Արդարացման դատավճիռներ չեն կայացվել, մեղադրողն առաջադրված մեղադրանքից չի հրաժարվել: 27 քրեական գործով` 52 անձի  նկատմամբ, դատաքննությունը շարունակվում է: 2009թ. ՀՀ ՀՔԾ-ում ստացվել է 394 դիմում-բողոք, որից 261-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին, 75-ն ուղարկվել է այլ մարմիններ` ըստ ընդդատության, 24-ին տրվել են պարզաբանումներ, 7-ն ընթացքի մեջ է: Դիմումներ են ստացվել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմից (9),  ՀՀ Ազգային ժողովից (3), ՀՀ կառավարությունից (2), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից (33): Հսկողության վերցված հանձնարարականներին, քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին տրվել են օրենքից բխող պարզաբանումներ ու պատասխաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter