Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է Հայաստանի մասին տեսաֆիլմ
2009 թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի հեղինակավոր MEDIASET հեռուստաընկերությունը յուրաքանչյուր կիրակի առավոտյան «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակում հեռարձակվում է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմ:
Արդեն իսկ հեռարձակվել է 20 րոպեից ավելի տևողությամբ 8 հաղորդում` «Հայաստան» (Armenia), «Հայաստան. պատմությունը շարունակվում է Վենետիկում» (Armenia, la storia continua a Venezia), «Հայաստան. ինչպիսի ապագա» (Armenia, quale futuro?), «Հայաստան. մեծ չարիք» (Armenia, il grande male), «Հայաստան` մեկ եկեղեցի, մեկ ժողովուրդ» (Armenia, una chiesa un popolo), «Հայաստան. վանքեր» (Armenia, monasteri), «Պատմական դաշնագիր» (Storico accordo) և «Հայաստան. ճչացող քարերի երկիր» (Armenia: la terra delle pietre urlanti) խորագրերով:
ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` տեսաֆիլմը Իտալիայի հանրությանը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն քրիստոնեական ժառանգություն ունեցող երկիր, անդրադառնում է հայ ժողովրդի պատմության օրհասական էջերին (ազգային ազատագրական պայքար, ցեղասպանություն), ինչպես նաև` հայ եկեղեցաշինությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը ու Հայաստանի անկախությունից ի վեր պատմությանը: Այն աչքի է ընկնում իտալացի լրագրողների կողմից պատմական փաստերի ներկայացման խորությամբ ու գեղարվեստական բարձրաճաշակ ձևավորմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել