«Իրավունք» թերթը պետք է ապացուցի, որ իր տպագրած նյութը հոդված չէ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ «Իրավունք» թերթի» գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում դատավոր Ռուբեն Ներսիսյանը բախշեց դատավարության կողմերի` ապացույցներ ներկայացնելու պարտավորությունները:
Արամ Կարապետյանը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնց արդյունքում պետք է դադարեցվի «Իրավունք» թերթի տպագրությունը, իսկ «Իրավունքը» պետք է ապացուցի, որ իր հրապարակած տեղեկատվությունը հոդված չէ: Նշենք, որ թերթի հրապարակման հոդված լինել-չլինելն ապացուցելու անհրաժեշտությունը ներկայացվեց հենց «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի փաստաբանի կողմից:
Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը դատարան է դիմել 2009 թվականի հոկտեմբերի 30-ին «Իրավունքում» լույս տեսած «Ընկ Փանջունու անկյունը» խորագրով հրապարակման կապակցությամբ, որտեղ մասնավորապես գրված է եղել. «Ըստ ГРУ-ի` Արամ Կարապետյանը մարտի 1-2-ի կատարվածի մասին իր զեկույցի անգլերեն և հայերեն օրինակները փոխանցել է ԵԱՀԿ-ին, իսկ ռուսերենը`Մոսկվա»:
Արամ Կարապետյանն իր հայցադիմումում նշել է, որ այսպիսով փորձ է արվում իրեն ինչ-որ ձևով կապել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ` ներկայացնելով իրեն այդ երկրի գործակալ:
Ապացույցների ներկայացման բաշխումից հետո նախնական դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 25-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել