ՀՔԾ-ն իր առջև խնդիր է դնում բացառել օրենքի խախտմամբ ապացույցների ձեռք բերումը
2009 թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պահպանման և կարողությունների զարգացման համար պետական բյուջեով նախատեսված և հատկացված 260.859.029 դրամից ծախսվել է 248.332.829 դրամ, որից` աշխատանքի վարձատրության համար` 195.926.100 դրամ, պարտադիր սոցիալական վճարների համար` 15.628.729 դրամ, ծառայությունների (էլեկտրաէներգիայի, կոմունալ վճարումների, կապի և այլն) և ապրանքների ձեռքբերման համար` 29.777.300 դրամ, կարողությունների զարգացման համար` 7.320.700 դրամ: Այս մասին նշվում է 2009 թ. ընթացքում ՀՀ ՀՔԾ կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքում:
Տնտեսված 12.526.200 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:
Տեղեկանքում մասնավորապես նշվում է, որ ՀՔԾ-ն կարևորում և իր առջև խնդիր է դնում
-Պարզել արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, բացառել օրենքի խախտմամբ ապացույցների ձեռք բերումը:
-Առանձնակի հետևողականություն դրսևորել նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ, բացառել դրանց անհարկի ձգձգումները:
-Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և նախականխման գործում ձեռնարկել կոնկրետ գործնական միջոցառումներ քննչական ու օպերատիվ հետախուզական մարմինների ջանքերը միավորելու, այդ բնագավառում նրանց գործունեությունը նպատակային դարձնելու համար:
-Հետևողականություն դրսևորել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռնարկվեն բոլոր հնարավոր քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները թմրամիջոցներ իրացնող անձանց շրջանակն ամբողջությամբ բացահայտելու, ինչպես նաև ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
-Առանձնակի ուշադրություն դարձնել դիմում-բողոքների հետ տարվող աշխատանքներին, հասնել նրան, որ դրանք քննարկվեն օրենքով սահմանված ժամկետներում և դիմում-բողոքներին տրվեն սպառիչ և պատճառաբանված պատասխաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել