HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Թող փողը տան, ինչքան ուզում են` գրեն»

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

Պարոն Կարապետյան, ինչո՞ւ եք ցանկանում դադարեցնել «Իրավունք» թերթի տպագրությունը:

Այդ թերթը քանի տարի շարունակ նույն բանն է անում, դա թերթային գործողություն չէ. ինձ շատ թերթեր են քննադատել, ես սուր քաղաքական գործիչ եմ, բայց դա չի եղել վրեժ լուծելու համար, իսկ «Իրավունքը» վրեժ է լուծում ինձնից նրա համար, որ երբ իրենց կուսակցությունը (ՍԻՄ) կիսվում էր, մենք Հրանտ Խաչատրյանին տվեցինք փաստաթուղթ, որով մենք հավաստեցինք, որ Հայկ Բաբուխանյանի համագումարին մասնակցել են նաեւ մեր կուսակցության անդամները: Հնարավոր է` թերթը գտնվում է իշխանական որոշ ուժերի ինչ-որ ազդեցության ոլորտում: Ըննդիմադիր թերթերը եւս հաճախ վիրավորում են իշխանական քաղաքական գործիչներին, Դուք կողջունե՞ք,եթե վերջիններս դիմեն դատարան` թերթի տպագրությունը դադարեցնելու պահանջով:

Միանշանակ: Եւ ես ողջունում եմ այն օրենքը, որը հիմա փորձում են ընդունել:

Բայց փորձագետների կարծիքով` դրանով փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը:

Մամուլը ամբողջ աշխարհում գործում է բարոյական իրավունքի նորմերով, թող նոր օրենքն ընդունեն, ես նմանատիպ գործունեության համար «Իրավունք» թերթից, օրինակ, 3 միլիոն դրամ փող կպահանջեմ: Դրանից հետո ինչքան ուզում է, թող տպի, ամեն անգամ 3 միլիոն թող տա: Աշխարհում չկա մի բան, որ պատասխանատվություն չի կրում: Մեր օրենքներն այսօր ձեզ համար ոչ մի պատասխանատվություն չեն սահմանում: Եթե չեն սահմանում, Դուք ինչպե՞ս եք այսօր դատական հայց ներկայացրել: Դիմել ենք, որպեսզի առաջին անգամ նախադեպով սահմանեն: Չեն սահմանում հստակ գործողություններ. բարոյական վնասի փոխհատուցում գրեթե չկա, միայն բարի համբավն արատավորելու համար է: Մարդու մասին ինչ ուզում, գրում են եւ պատասխան չեն տալիս: Ես համաձայն եմ, թող գրեն, թող փողը տան, ինչքան ուզում են` գրեն: «Չորրորդ իշխանության»թերթի տպագրությունը դատարանը դադարեցրեց, սակայն հաջորդ օրը նույն խմբագրակազմը տպագրեց «Չորրորդ ինքնիշխանություն» անվանումով թերթը: Նույնը կարող է անել եւ «Իրավունքը»: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի պահանջել դադարեցնել թերթի տպագրությունը: Թող այլ անունով տպագրի, ի՞նչ է եղել: Ինչքան ուզում են, թող տպագրեն: Կմտնենք դատարան, փակել կտանք: Կարծում եմ` մի երկու անգամ փակելուց հետո իրենց դասերը կքաղեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter