Փրկարարներն օգնել են ուղևորներին դուրս գալ ձորի եզրին գտնվող ավտոբուսից
Հունվարի 29-ին` ժամը 13.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Ս. Սարգիս եկեղեցու մոտակայքում ավտոբուս է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կա ձորն ընկնելու վտանգ:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարարների օգնությամբ տարահանվել է 50 ուղեւոր: Այնուհետեւ հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «ԼԱԶ» մակնիշի 19 ՕՕ 932 պետհամարանիշի ավտոբուսը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել