HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել է համանախագահներին

Հունվարի 27-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի և Դոմինիք դե Բումանի հետ: Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես` տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաև` նոր նախաձեռնությունների ու միջոցառումների հնարավորությունները: Հայաստանի դեսպանը կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական փոխըմբռնումը, Շվեյցարիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը և պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter