HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հետընտրական գործընթացները նույնպես անցնում են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»

Այսօր Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնը ներկայացրել է թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ միջանկյալ զեկույց: Դիտորդների գնահատականը բացասական է: «Հետընտրական գործընթացները նույնպես անցնում են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով եւ, որպես հետեւանք, պատգամավորության թեկնածուն, ընտրողները եւ դիտորդները չեն կարողանում պաշտպանել կամ իրականացնել օրենքով սահմանված իրենց իրավունքները»,- ամփոփված է միջանկյալ զեկույցում, որն ընդգրկում է հունվարի 10-ից 28-ը ընկած ժամանակահատվածը: Միջանկյալ զեկույցում մանրամասն ներկայացված է պատկան մարմինների կողմից թույլ տված օրինախախտումները: Դիտորդական առաքելության նախնական եզրակացությունում եւս նշված է եղել ապօրինությունների մասին. «Ընտրությունները նախապատրաստվել եւ անցկացվել է ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով եւ, որպես հետեւանք, ընտրողների բացարձակ մեծամասնությունը տեղեկացված չի եղել ոչ ընտրության եւ ոչ էլ թեկնածուների մասին»: Ընտրությունների անցկացման վերաբերյալ դիտորդնրեը հայտարարել են. «Քվեարկությունը ուղեկցվել է ոչ միայն Ընտրական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով, այլեւ` անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter