Հեղինակային իրավունքի խախտման 3 դեպք է բացահայտվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից 2009 թ. ընթացքում միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության 31 դեպք, որից 3-ը հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու փաստով, 1-ը` ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, 6-ը` կեղծ գինի, կեղծ օղի կամ ալկոհոլային այլ կեղծ խմիչք պատրաստելու եւ իրացնելու, 2-ը` ակցիզային դրոշմանիշներ կեղծելու կամ իրացնելու:
Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման վերաբերյալ նախապատրաստված 7 նյութ ուղարկվել է համապատասխան գերատեսչություններ, որոնցով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայք էջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել