Բերման են ենթարկել հետախուզվողին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, մայրաքաղաքի Լուսինյանց փողոցից հունվարի 19-ին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից դեկտեմբերի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող 1973 թ. ծնված Արման Պողոսյանին:
Անձնական խուզարկությամբ Պողոսյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է 2 գ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ ներարկիչ` մոտ 3 մլգ քացախաթթվի անհիդրիդի նմանվող թափանցիկ հեղուկով:
Արման Պողոսյանը կալանավորված է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել