HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը` Սափեյանի ազատ արձակման առիթով

Հայ Ազգային Կոնգրեսն իր ուրախությունն է հայտնում քաղբանտարկյալներից մեկի` Մկրտիչ Սափեյանի ազատման առիթով, շնորհավորում նրա հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Միաժամանակ այս առիթով մենք արձանագրում ենք հետեւյալը. Մկրտիչ Սափեյանն իր չգործած հանցանքի համար, բացարձակապես շինծու մեղադրանքով, կրեց դատավճռով սահմանված իր պատիժն ամբողջությամբ` մինչեւ վերջին ժամը: Վարչախումբը անհնար համարեց հաշվի առնել ոչ նրա ազատամարտիկ լինելը, ստացած պարգեւները, պատերազմում առողջությունը կորցնելու եւ որեւէ այլ հանգամանք` նրան ավելի շուտ ազատելու համար: Դրան հակառակ` «Առագաստ» սրճարանում 100-ից ավելի մարդկանց ներկայությամբ ու աչքի առաջ ծանրագույն հանցանք գործած` բացառիկ դաժանությամբ անմեղ մարդ սպանած իրական հանցագործը ոչ միայն մեղադրյալի աթոռին չնստեց` արհամարհելով դատարանը, այլեւ նույն դատարանի որոշմամբ ստացավ ընդամենը երկու տարվա պայմանական պատիժ` մնալով ազատության մեջ: Եւ դա միայն այն բանի համար, որ Մկրտիչ Սափեյանը պաշտպանում էր վարչախմբին ընդդիմադիր թեկնածուի, իսկ մարդասպան «Կուկուն» նախագահի աթոռը բռնազավթած Ռ. Քոչարյանի թիկնազորի պետն էր: Սա, անշուշտ, միակ դեպքը չէ: Տասնյակներ, հարյուրներ են դեպքերը, երբ բացահայտորեն ծանր հանցանք գործած, սակայն վարչախմբի մաս կազմող կամ նրա հովանավորությունը վայելող մարդիկ խուսափում են որեւէ պատժից, եւ տասնյակ ու հարուրավոր են դեպքերը, երբ մարդիկ շինծու մեղադրանքներով դապարտվել են իրականում միայն իրենց ընդդիմադիր կեցվածքի համար: Սա է ավազակապետության բնութագիրը, իրական դեմքը, հակաժողովրդական ու հակազգային էությունը, որ ողջ մի ժողովրդի նետված ցինիկ մարտահրավեր է, նրա պետականությունը ոչնչացնելու հանցավոր նպատակ, ինչի վախճանը պատմականորեն կանխորոշված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter