HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Սարգսի տոնը Հնդկահայքում

Այսօր Հնդկահայքում երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու` Սուրբ Մարտիրոսի տոնը նշվել է առանձնահատուկ ձևով. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կազմակերպվել է նկարչության  մրցույթ: Նախապես հայտարարված մրցույթի մասնակից աշակերտները պետք է նկարեին Սուրբ Սարգիսին: Մինչ սկսելը` hնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը դպրոցի դահլիճում հավաքվածներին օրհնել է և խոսել տոնի խորհրդի ու կարևորության, Զորավարի նահատակության մասին: Նա հորդորել է իր սաներին`սիրել միմյանց, Եկեղեցին, հայրենիքը, ապրել հանդուր- ժողականությամբ: Այնուհետև երեխաները նկարել են իրենց երևակայության մեջ մարմնավորված Սուրբ Սարգիսին: Ավարտին Հայր Խորենը լավագույն նկարների համար երեք նկարիչների պարգևատրել է: Այս մասին հայտնում է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter