Բացահայտվել է սպանության 2 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 46 դեպից բացահայտվել է 42-ը, խարդախության 20 դեպքից` 18-ը, գողության 114 դեպքից` 64-ը, կողապուտի 6 դեպքից` 4-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից նույն ժամանակահատվածում բացահայտվել է գողության` 17, մարմնական վնասվածք հասցնելու` 8 և ավազակային հարձակման 3 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 23 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել