Սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես

Այսօր Նկարիչների միությունում բացվեց սիրո եւ երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 2-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հոգեւորականներ, քաղաքական գործիչներ:
Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները երիտասարդ նկարիչներն են: Աշխատանքների թեման սերն է` սերը միմյանց նկատմամբ, երեխայի, ծնողի, հայրենիքի եւ այլն:
«Այս ցուցահանդեսը եւս մի հնարավորություն է կուտակված էներգիան մարդկանց փոխանցելու, նրանցից դրական լիցքեր ստանալու եւ ուղղակի ներկայանալու համար»,- ասաց ցուցահանդեսի մասնակից, նկարչուհի Անի Այվազյանը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել