HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցագործությունների մեծ մասը` Երեւանում

2009 թ. ընթացքում հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված 2984 հանցագործություն է գրանցվել (որից 1259-ը` Երեւանում): Բացահայտվել է 2450-ը: Միաժամանակ վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործությունների թիվը եղել է 3204, որից բացահայտվել է 2594-ը: Հանցագործությունների շարքում զգալի թիվ են կազմել թմրամիջոցների հետ կապված` 1238, հրազենի, ռազմամթերքի պատրաստման եւ ապօրինի շրջանառության` 791, խուլիգանության` 355 եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 79 դեպքերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter