Երեք սպանված Երեւանում
Այսօր` ժամը 17: 30-ի սահմաններում, Երեւանի Արզումանյան փողոցի 7 եւ Լենինգրադյան փողոցի 22 շենքերի բակում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են Գալինա Իվանի Ալեքսանդրիյանի (ծնվ. 1945թ.) եւ Մարիաննա Ալեքսանդրիյանի (ծնվ. 1972թ.) դիակները: Դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գալինա Ալեքսանդրիյանը` գլխի, իսկ Մարիաննա Ալեքսանդրիյանը` բերանի հատվածներում ստացել են հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրից 30 մետր հեռավորության վրա` Արզումանյան 7 շենքի մոտ գտնվող թիվ 180 ավտոտնակի հետնամասում, հայտնաբերվել է Մամիկոն Հարությունյանի (ծնվ.1968թ.) դիակը` կրծքի մասում հրազենային վնասվածքով: Նրա մոտ հայտնաբերվել է 11 մմ տրամաչափի երկփողանի կարճեցված որսորդական հրացան: Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել